Բեգլարյան.  Արցախում արագորեն աճում է զոհերի և վիրավորների թիվը
Քաղաքական
11:40 20/09/2023
ԼՂՀ

Բեգլարյան. Արցախում արագորեն աճում է զոհերի և վիրավորների թիվը

Արցախի Հանրապետության  նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը X-ում (նախկին Twitter) գրում է.

«Ստեփանակերտի շրջակայքում հաճախ են լսվում ծանր հրետանու գնդակոծության ձայները։ Ադրբեջանական ուժերը շարունակում են իրենց ցեղասպանական ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի հետևանքով կան մեծ թվով զոհեր և վիրավորներ։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել որոշ ուղղություններով»:

Մեկ այլ գրառման մեջ Բեգլարյանը նշում է.

«Ադրբեջանական ցեղասպան ուժերը շարունակում են մարտական գործողությունները և դիրքային առաջխաղացումը՝ հարվածներ հասցնելով խաղաղ բնակչությանը և օբյեկտներին։ Մահացածների ու վիրավորների թիվն արագորեն աճում է»։

Placeholder
Բեգլարյան. Արցախում արագորեն աճում է զոհերի և վիրավորների թիվը