Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճապոնիայի ԱԳ նախարարն Ադրբաջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում
Ճապոնիայի ԱԳ նախարար Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան տարածել է հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
«Ճապոնիան հայտնում է իր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին վաթարացման առնչությամբ, վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Ճապոնիան բոլոր կողմերին կոչ է անում լուծել այս տարածաշրջանի հետ կապված խնդիրները խաղաղ ճանապարհով երկխոսության միջոցով»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ, որը Panorama.am-ին է փոխանցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը։