Բալաշիխայում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Աշխարհում
11:10 21/09/2023
Աշխարհ

Բալաշիխայում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքում գազի պայթյունի և դրան հետևած տան փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram ալիքը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ փլատակների 100%-ով մաքրվել է, որոնողական աշխատանքներն ավարտվել են։

Ընդհանուր առմամբ, ըստ վարչության, տուժել է 20 մարդ, որոնցից ութը հոսպիտալացվել են, 12 տուժածներ հրաժարվել են հոսպիտալացումից։ Յոթ մարդ մահացել է։

Դեպքի վայրից հանվել է 226 խմ. մետր շինաղբ, հավելել է նախարարությունը։

Placeholder