Բաքուն «մանրամասներ» է հաղորդում Եվլախի հանդիպումից
Քաղաքական
17:37 21/09/2023
Տարածաշրջան

Բաքուն «մանրամասներ» է հաղորդում Եվլախի հանդիպումից

Բաքուն հայտարարությամբ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր գնացել էր Եվլախ բանակցությունների։ Արցախյան կողմից բանակցություններին մասնակցում է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հայտարարության համաձայն, հանդիպումը կայացել է կառուցողական և դրական մթնոլորտում, «քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, վերաինտեգրման և Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»։

«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների ներկայացուցիչները նշել են վառելիքի անհրաժեշտությունը, մարդասիրական օգնություն են խնդրել, այդ թվում՝ սնունդ։ Նրանց խնդրանքը դրական է ընդունվել։

Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում վառելիք տրամադրել՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համակարգերի, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը.», - ասել է վարչակազմը:

 

Placeholder