Ադրբեջանի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել Լավրովից՝ Արցախում խաղաղապահներին գնդակահարելու համար
Քաղաքական
21:16 22/09/2023
Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել Լավրովից՝ Արցախում խաղաղապահներին գնդակահարելու համար

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «դաշտում» ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ներողություն է խնդրել Մոսկվայից ռուս խաղաղապահների մահվան հետ կապված: Այդ մասին Telegram ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՄԱԿ-ում Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ սկսվել է պաշտոնական Բաքվի ներողություն խնդրանքով՝ ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ»,-Գրել է Զախարովան։

Placeholder