Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ
Սպորտ
22:11 22/09/2023
Հայաստան

Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 6-ակի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում դուրս է եկել  եզրափակիչ։  ԱԱ-ի 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում Ալեքսանյանը  9-0 հաշվով հաղթել է լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսին։

Նա նաև նվաճել է Փարիզ 2024-ի ուղեգիրը՝ իր չորրորդ Օլիմպիական խաղերի ճանապարհին։

Placeholder