ԿԳՄՍ բյուջեից 482 մլն 600 հազար դրամ  վերաբաշխվեց
Կրթություն, գիտություն
12:51 22/09/2023
Հայաստան

ԿԳՄՍ բյուջեից 482 մլն 600 հազար դրամ վերաբաշխվեց

«Նախագծով ԿԳՄՍ բյուջեից 482 մլն 600 հազար դրամ  վերաբաշխում կատարել նախարարության կապիտալ ծրագրերի իրականացման համար, որոնք երեք հիմնական ուղղություններ ունեն»,-կառավարության նսիտում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով պետական բյուջեից միջոցների վերաբաշխման հերթական ծրագիրը:

Պարզաբանելով ուղղությունները՝ նա ասաց, որ գումարը կուղղվի նախագծանախահաշվարկներին, շինարարությանը և  գույքով հագեցնելուն:

Նախարարաի խոսքվ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:

Անդրեասյանը հայտնեց, որ միջոցներ կհատկացվեն նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում մանկապարտեզ կառուցելու:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ այդ խնդիրը կար, և հիմա կունենանք 250 տեղանոց մանկապարտեզի հնարավորություն, երկար ժամանակ հողահատկացման խնդիր կար, որը կարգավորվել է:

Placeholder