ԿԽՄԿ-ից խնդրում ենք նաև ապահովել պատրաստակամ բժիշկների մուտքն Արցախ. Մանկական վիրաբույժ
Առողջություն
16:30 22/09/2023
ԼՂՀ

ԿԽՄԿ-ից խնդրում ենք նաև ապահովել պատրաստակամ բժիշկների մուտքն Արցախ. Մանկական վիրաբույժ

«Բոլորիս համար հասկանալի էր, որ Արցախում տևական ժամանակ կար դեղորայքի, բժշկական այլ պարագաների  խիստ անհրաժեշտություն և հիմա այս զանգվածային պատերազմի ժամանակ այդ սղությունն էլ ավելի է արտահայտվել»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց բժիշկների կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց մանկական վիրաբույժ Աշոտ Հովսեփյանը:

Նա նկատեց, որ Արցախում ճգնաժամ է և նույնիսկ առաջին բուժօգնությունն գրեթե անհնարին է:

Աշոտ Հովսեփյանը հայտնեց, որ կարմիր խաչից՝ որպես այս պահին Արցախ մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպություն, պահանջում և խնդրում են ծանր վիրավորներին Հայաստան տեղափոխել:

«ԿԽՄԿ-ից խնդրում ենք նաև ապահովել պատրաստակամ բժիշկների մուտքն Արցախ, որպեսզի կարողանանք օգտակար լինել»,-ասաց Հովսեփյանը:

Մանկական վիրաբույժը նաև տեղեկացրեց, որ Արցախի հետ կապը դժվարացել է, ինչքանով կարողնում են տեղեկանալ՝ այնտեղ վիճակը շատ ծանր է:

Placeholder