Փոխպետքարտուղար Նուլանդը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման
Քաղաքական
22:43 22/09/2023
Տարածաշրջան

Փոխպետքարտուղար Նուլանդը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման

ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բյուրաք Էյքեկապարիի հետ մի շարք կարևրո միջազգային խնդիրներ քննարկելու համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը:

X սոցիական ցանցում (նախկին Twitter) Նուլանդը գրել է.

«Շնորհակալություն Թուրքիայի փոխարտգործնախարար Բյուրաք Էյքեկապարիին Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և ՆԱՏՕ-ի ամրապնդման շուրջ մեր անկեղծ քննարկման և մեր բազմաթիվ հիմնական շահերն առաջ մղելու համար»։


 

Placeholder