Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մի շարք փողոցներ։ Իրավիճակը Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում լարված է։ Ոստիկանները բռնի ուժ գործադրելով՝ բերման են ենթարկում քաղաքացիներին։ Նրանք անհամաչափ ուժ են կիրառում նաև կանանց նկատմամբ: Կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ։
«Արցախն ազատ պետք է լինի, կեցցե Արցախի անկախությունը, կեցցեն արցախցիները»,-ոստիկանական մեքենայից գոռում է բերման ենթակված երիտասարդը։
Մի քանի ոստիկան քաշելով՝ բերման ենթարկեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Ոստիկանական մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։

