Ամերիկացի սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և ռազմական ֆինանսական օգնություն ցուցաբերել Երևանին
Քաղաքական
10:53 22/09/2023
ԼՂՀ

Ամերիկացի սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և ռազմական ֆինանսական օգնություն ցուցաբերել Երևանին

Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ամերիկացի սենատորները հինգշաբթի օրը ներկայացրել են օրինագիծ, որը պատժամիջոցներ է պարունակում Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանին տրամադրվող օգնության հետ: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի մամուլի ծառայությունը (դեմոկրատ Նյու Ջերսիից)։

Ինչպես նշվում է տարածված փաստաթղթում, օրինագիծը «հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի հայերին և թույլ չի տալիս լրացուցիչ անվտանգության ապահովման աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը»։

Նախաձեռնությունը Վաշինգտոնի վարչակազմին թույլ է տալիս Հայաստանին ներառել օտարերկրյա պետություններին ֆինանսական ռազմական օգնություն տրամադրելու ծրագրում, «մշակում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ծրագիր և պատժամիջոցներ է սահմանում» Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրանց գործողությունների համար։ 

Placeholder
Ամերիկացի սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և ռազմական ֆինանսական օգնություն ցուցաբերել Երևանին