Կբացենք փողոցն այն  ժամանակ, երբ բացեք Հակարիի կամուրջը. քաղաքացիները՝ ոստիկաններին
Քաղաքական
13:06 22/09/2023
Հայաստան

Կբացենք փողոցն այն ժամանակ, երբ բացեք Հակարիի կամուրջը. քաղաքացիները՝ ոստիկաններին

«Ձեր գործողություններն անօրինական են, բացեք ճանապարհը»,- մի քանի անգամ ոստիկանը դիմեց Ամիրյանից Հանապետության հրապարակ տանող խաչմերուկը փակող քաղաքացիներին։

«Ոչ մի անօրինականություն չկա»,- պատասխանում են քաղաքացիներն ու ասում՝ կբացեն այն ժամանակ, երբ բացեն Հակարիի կամուրջը։

Քաղաքացիներն առաջարկում են ոստիկաններին գնալ ու բացել Հակարիի կամուրջը. «Այս ոստիկանները մեզ վրա լավ սովորել են ճանապարհ բացել, կարող է գնա՞ն, բացեն Լաչինի միջանցքը»։

Այնուհետև մեծ թվով ոստիկանական ուժեր բերվեցին այդ հատված, որից հետո սկսեցին ուժի կիրառմամբ բերման ենթարկել քաղաքացիների։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից սկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  անհնազանդության ակցիաներ, փակվել են տարբեր ճանապարհներ։  Կան տասնյակ բերման ենթարկված քաղաքացիներ։ 

Placeholder
Կբացենք փողոցն այն ժամանակ, երբ բացեք Հակարիի կամուրջը. քաղաքացիները՝ ոստիկաններին