«Սա վերջն է». 4-րդ կուրսի ուսանողուհին կոչ է անում միանալ ակցիաներին
Քաղաքական
13:25 22/09/2023
Հայաստան

«Սա վերջն է». 4-րդ կուրսի ուսանողուհին կոչ է անում միանալ ակցիաներին

Վաղ առավոտից Երևանում ընթացող Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին միացել են տարբեր բուհերի ուսանողներ՝ հայտարարելով դասադուլ։

«Ես 4-րդ կուրսի ուսանող եմ, պետք է դիպլոմային աշխատանք գրեմ, բայց դա ինձ չ հետաքրքրում, ես այստեղ եմ։ Իմ հայրենակիցները կոտորվում են, ինձանից փոքր երեխաների գլուխները կտրում են, գցում ձորը։ Ես չեմ կարող համակերպվել այս ամենի հետ»,- ասաց փողոցը փակած ուսանողներից մեկը։

Նա նշեց, որ Արցախում չի ծնվել, 3-4 անգամ է եղել այնտեղ, բայց Արցախն իր հայրենիքն է, հողն ու ջուրն է, արցախցիներն իր հարազատները, ընտանիքի անդամները։

«Կոչ եմ անում միանալ։ Սա վերջն է։ Արցախը մեր խաղաղության երաշխիքն է, չենք կարող առանց Արցախ գոյատևել»,- ասաց ուսանողուհին։

Placeholder
«Սա վերջն է». 4-րդ կուրսի ուսանողուհին կոչ է անում միանալ ակցիաներին