Երևանի մի շարք փողոցներ փակվել են
Քաղաքական
08:59 22/09/2023
Հայաստան

Երևանի մի շարք փողոցներ փակվել են

Վաղ առավոտյան Երևանի մի շարք փողոցներ փակվել են։ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն ֆեյսբուքյան իր էջի «լայվում» կոչ արեց  բոլորին քաղաքի տարբեր հատվածներում, թեկուզ փոքր խմբերով իրականացնել այս գործողությունները:

«Ամենակարևորն այն է, որ բերման չենթարկվեն։ Տեխնոլոգիան հետևյալն է. հենց տեսնում եք, որ ոստիկաններ են մոտենում, անմիջապես տեղափոխվում եք այլ փողոց, կարևորը, որ  էֆեկտիվություն ապահովվի»,- ասաց նա:

Փողոց փակած երիտասարդները «Արցախ, Արցախ», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով, անցորդներին, կոչ են անում միանալ իրենց ակցիային։

Placeholder
Երևանի մի շարք փողոցներ փակվել են