Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի շրջաններից տարհանված ու Ստեփանակերտ տեղափոխված բնակիչներն արդեն երկրորդ օրն է՝ ժամանակավոր կացարաններոմ են։ Շատերը զուրկ են տարրական պայմաններից։ Տնից դուրս են եկել ձեռնունայն։ Մարտակերտի շրջանի Կուսապատ գուղի բնակիչների տարահանումը կազմակերպել է համայնքապետը։
«2020-ի պատերազմի ընթացքում 24 տարեկան որդիս զոհվեց։ Զոհված որդուս նկարը վերցրել ու դուրս ենք եկել, ուրիշ ոչ մի բան։ Որդուս գերազմանն եմ կարոտում, ափսոսում»,-ասում է Արմենուհի Կարապետյանը։
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։