ԱԱԾ. Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ
Իրավունք
12:28 23/09/2023
Հայաստան

ԱԱԾ. Համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ

Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած, համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ:

Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից ու մանրամասնում, որ նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։

Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։

«Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնու-թյուն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոն «cert.gov.am»»,-նշում են ծառայությունից։

Placeholder