Հայաստանը խաղաղության հաստատման գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր․ Արարատ Միրզոյան
Վերլուծություններ
18:50 24/09/2023

Հայաստանը խաղաղության հաստատման գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր․ Արարատ Միրզոյան

«ՀՀ կառավարությունն, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ ու ձգտում,  զգալի և պատշաճ կերպով գրանցված  ջանքեր է գործադրել  այդ նպատակի համար: Ավաղ, մենք չունենք խաղաղության հաստատման գործընկեր, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է, որ «Ուժն է ծնում իրավունք» և անընդհատ ուժ է կիրառում»,- այս մասին գրել է X սոցցանցում (նախկինում Twitter)  գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին Ադրբեջանի ագրեսիան  ցույց է տալիս բացահայտ անտեսում Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ:

«Մեսիջը պարզ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք պատերազմ սկսել, և դուք ոչինչ չեք կարող փոխել ։ Միջազգային համայնքը, ՄԱԿ-ը պետք է դրսևորեն ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուժեղ քաղաքական կամք»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Placeholder