Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով. Արցախի ՆԳՆ
Քաղաքական
12:25 25/09/2023
ԼՂՀ

Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով. Արցախի ՆԳՆ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային  խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ`դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ 

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն, առաջացրել է  խցանումներ։

Այդ իսկ պատճառով,  հորդորում ենք`

Խուճապի չմատնվել և չշտապել` Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար։ 

Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով, որի համար սահմանված ժամկետներ չկան։ Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը։

ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է իր առաքելությունը,  իրականացնելով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների, ինչպես նաև  դեռևս անհայտ համարվող մեր հայրենակիցների որոնողափրկարարական աշխատանքները։
Այս ուղղությամբ կատարված աշխատանքները նախագահին  ներկայացրել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։

Օպերատիվ շտաբի թեժ գիծ- 047 957551»,- հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ 

Placeholder
Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով. Արցախի ՆԳՆ