Արցախցի 14-ամյա տղային ոստիկանություն տանելիս ոստիկանները գլխին հարվածներ են հասցրել
Իրավունք
12:25 25/09/2023
Հայաստան

Արցախցի 14-ամյա տղային ոստիկանություն տանելիս ոստիկանները գլխին հարվածներ են հասցրել

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է.

«Ծանոթացեք` Արցախի Շեխեր գյուղից 2020 թվականին տեղահանված 14_ամյա Ամուրն է, ինքն էլ` անվան պես ամուր տղա։  Այսօր առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանության Քանաքեռ_Զեյթուն բաժին։ Բերման ենթարկվելուց  բացի` նաև ֆիզիկական բռնության է ենթարկվել ճանապարհին(հարվածներ գլխին)։

Ամուրը վերջին բերման ենթարկվածն  էր, որ ինձ հետ դուրս եկավ բաժնից։ Մնացածը չափահաս էին, բայց միայն Ամուրին  3 ժամ անիմաստ պահեցին բաժնում, թեև` գործողություններն ավարտվել էին։

Դատողությունները` թողնում եմ ձեզ։
Նկարը  հրապարակում եմ ծնողի թույլտվությամբ»։

Placeholder
Արցախցի 14-ամյա տղային ոստիկանություն տանելիս ոստիկանները գլխին հարվածներ են հասցրել