Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել այսօր Իվանյան (Խոջալու) քաղաքում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը գոհունակություն է հայտնվել սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում քննարկված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի, մասնավորապես՝ հնարավորինս արագ մարդասիրական օգնություն ցուցաբերելու, վառելիք մատակարարելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու համար»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։