Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում
Քաղաքական
19:06 26/09/2023

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում

Թուրքական   իշխանամերձ  լրատվամիջոցում «‎Հայաստանը այժմ քաշված  է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում » վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Հղում է արվում իրենց «‎հավաստի աղբյուրներին» և նշվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «‎փոխհատուցման  հարցը»։


Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար:

Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե  լճի»  (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։

Placeholder