Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ
Իրավունք
19:25 26/09/2023
Հայաստան

Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ

Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիր բերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ: Այս մասին նշված է համալսարանի տարածած հայտարարությունում։

«Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկված  ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:

Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ