Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս խաղաղապահների բուժկետ է տեղափոխվել պայթյունից տուժած 23 քաղաքացի
Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահի զորախմբի բուժկետ են տեղափոխվել սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած 23 քաղաքացի։ Խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ նրանք ունենք մաշկի և վերին շնչուղիների տարբեր աստիճանի այրվածքներով։ Նշվում է, որ տուժածներին ցուցաբերվում է լիարժեք օգնությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի է ունեցել պայթյուն։ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Արցախի առողջապահոթյան նախարարության հաղորդմամբ, նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունի տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։