Արցախում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ
Տարածաշրջան
15:37 26/09/2023
ԼՂՀ

Արցախում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։

«Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել` զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին»,- նշում են շտաբից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի է ունեցել պայթյուն։ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Արցախի առողջապահոթյան նախարարության հաղորդմամբ, նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ 7 հիվանդի կյանք հնարավոր չի եղել փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։

Պայթյունցի տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում  պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է:

 

Placeholder
Արցախում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ