Արցախից բռնի տեղահանված բնակիչների բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակներում
Առողջություն
18:01 26/09/2023
Հայաստան

Արցախից բռնի տեղահանված բնակիչների բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակներում

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային,  իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում:

Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ` ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:

Placeholder
Արցախից բռնի տեղահանված բնակիչների բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետպատվերի շրջանակներում