Ազգային կոմիտե. Այսօր ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է
Քաղաքական
15:25 26/09/2023
Հայաստան

Ազգային կոմիտե. Այսօր ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է

Ազգային կոմիտեն հայտարարում է այսօրվա հանրահավաքի հետաձգման մասին. 

«Սիրելի հայրենակիցներ,

շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։

Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք:

Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։

Նկատի առնելով նշվածը՝ այսօր` ժամը 19:00-ին,  Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է:

Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն»։ 

Placeholder