Կոռնիձորում և Գորիսի առաջին բժշկական օգնություն կետերում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Առողջություն
14:04 26/09/2023
Հայաստան

Կոռնիձորում և Գորիսի առաջին բժշկական օգնություն կետերում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի

Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։ ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան):

Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։
Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի:

Բուժկետերը և շտապ օգնության մեքենաներն  ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Placeholder