Բաքուն հայտարարել է, որ Ստեփանակերտ դեղորայք է ուղարկում
Առողջություն
00:04 26/09/2023
ԼՂՀ

Բաքուն հայտարարել է, որ Ստեփանակերտ դեղորայք է ուղարկում

Բաքուն հայտարարել է, որ Ստեփանակերտ է  ուղարկում դեղորայք։ Այն տեղ  է հասցվելու շտապ օգնության մեկ մեքենայով։ 



Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։  Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

«Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,-գրել էր Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Placeholder