Բլինքենը կոչ է արել Ալիևին կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու իր խոստումը
Քաղաքական
22:14 26/09/2023
Տարածաշրջան

Բլինքենը կոչ է արել Ալիևին կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու իր խոստումը

Պետքարտուղար Անտոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու իր խոստումը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա հայտնել է, որ Բլինկենը երեքշաբթի հերթական անգամ զանգահարել է Ադրբեջանի ղեկավարին։

«Պետքարտուղարն այսօր կրկին զրուցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, անվտանգությունն, խաղաղ բնակչության տեղաշարժի ազատությունը և մարդասիրական անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ անվերապահորեն ապահովելու անհրաժեշոտությունը»,-նշել է Միլլերը։

Զրույցի ընթացքում Բլինկենը հիշեցրել է Ալիևին այլևս ռազմական ուժի չդիմելու և դիտորդական առաքելությունն ընդունելու իր խոստումների մասին։

«Մենք ակնկալում ենք, որ նա կմիանա հորդորին»,-ասաց Միլլերը:

Placeholder