Երևանում արցախցի փոքրիկ է լույս աշխարհ եկել
Առողջություն
11:23 26/09/2023
Հայաստան

Երևանում արցախցի փոքրիկ է լույս աշխարհ եկել

Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում: Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:

ԱՆ-ից հայտնում են՝ միաժամանակ, Նորածնային և մանկական  արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:

Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Placeholder