Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի. Արցախի ՆԳՆ
Քաղաքական
12:15 26/09/2023
ԼՂՀ

Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի. Արցախի ՆԳՆ

Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն, ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի` Վանք գյուղից։

Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։

Ընդհանուր առմամբ,  երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-24 որոնողական աշխատանքների ըննացքում հայտնաբերվել էր 105 մարմին։ 

Placeholder
Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի. Արցախի ՆԳՆ