Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախից Հայաստան է տեղափոխվել Ադրբեջանի հարձակման հետևանքով և պայթյունից տուժած 237 մարդ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:
Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:
Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է: