Թինա Կանդելակի. Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են
Աշխարհում
15:47 27/09/2023
Աշխարհ

Թինա Կանդելակի. Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են

Հեռուստահաղորդավար, լրագրող, պրոդյուսեր, «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարմանը։

«Ընկերներ, իմ ընկերը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից»,- գրել է նա։

Ավելի վաղ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել էր.

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում»:

Placeholder