Շուշան Պետրոսյանը ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ՝ «Այս կռվի մանուկները»
Համացանց
13:31 27/09/2023
Հայաստան

Շուշան Պետրոսյանը ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ՝ «Այս կռվի մանուկները»

Newmag-ը ներկայացրել է Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը, որը կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։

Տեսահոլովակի ու երգի պրեմիերան տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին, Newmag-ն այն նվիրել էր 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի մանուկներին։

«Վերջին դաժան իրադարձությունների պատճառով հրատարակչությունը փոփոխություններ  կատարեց տեսահոլովակում՝ ցավով ավելացնելով բռնի տեղահանված արցախցիների ևս մի քանի լուսանկար։

Այս երգն ուղերձ է աշխարհին ու համայն մարդկությանը՝ 120.000 խաղաղ արցախցու, 30.000 մանկան անորոշ ճակատագրերի մասին, որոնք այսօր նայում են դեպի անհայտություն։
Շառլ Ազնավուրն այս երգը նվիրել է բոլոր պատերազմների երեխաներին, բայց առիթը հանդիսացել է Երկրորդ աշխարհամարտից ունեցած իր հուշերը, երգը շանսոնիեն առաջին անգամ կատարել է 1968-ին»,- նշում են Newmag-ից։ 

Պրոդյուսերն Արտակ Ալեքսանյանն է, բանաստեղծության բառերը թարգմանել է Լիլիթ Բլեյանը,  գործիքավորել է Մարտին Միրզոյանը, տեսահոլովակում տեղ են գտել արցախցի Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները
Գործընկերներ՝ Amundi-Acba Asset Management,
Armenia TV

Placeholder