ԱԺ հանձնաժողովի նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանք 44-օրյա պատերազմի և Արցախում վերջին ագրեսիայի զոհերի հիշատակի
Տնտեսություն
11:28 27/09/2023
Հայաստան

ԱԺ հանձնաժողովի նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանք 44-օրյա պատերազմի և Արցախում վերջին ագրեսիայի զոհերի հիշատակի

«Երեք տարի առաջ, այս օրը Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակում սկսվեց ԼՂ-ի նկատմամբ, որի արդյունքում ունեցանք հազարավոր զոհեր և վերջին իրադարձությունը, ոչ միայն ռազմական բնույթի, այլև դժբախտ պատահարի, նույնպես մեր շատ հայրենակիցների կյանքեր արժեցան»,-հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և առաջարկեց մինչև նիստը սկսելը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհվածների հիշատակը:

Հանձնաժողովն անցավ օրկարգի քննարկմանը, որում ընդգրկված է 10 նախագիծ:

Առաջին նախագիծը «Զբոսաշրջության մասին» և կից օերնքների փաթեթում փոփոխություններ նախատեսող օրինագծերին են, որը պետք է ներկյացներ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Բաբկեն Թունյանը հայտնեց, որ Վահան քերոբյանն ուշանում է, այդ պատճառով էլ նախագիծը կքննարկեն վերջում:

Հանձնաժողովի նիստին չեն մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Placeholder