ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել բռնի տեղահանված 42 500 անձ
Քաղաքական
12:30 27/09/2023
Հայաստան

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել բռնի տեղահանված 42 500 անձ

Սեպտեմբերի 27-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 42 500 անձ։ Ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանի փոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։ Նա հայտնեց, որ շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից, սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է։

Բռնի տեղահանված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․

• Սյունիք - 1465
• Վայոց ձոր - 810
• Գեղարքունիք - 976
• Տավուշ - 298
• Արմավիր - 200
• Արագածոտն - 30
• Շիրակ - 203
• Կոտայք - 20

«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց նա։ 

 

Placeholder
ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել բռնի տեղահանված 42 500 անձ