ՄԱԿ-ը կոչ է արել Բաքվին հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
Քաղաքական
17:57 28/09/2023
Աշխարհ

ՄԱԿ-ը կոչ է արել Բաքվին հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել հարգել  Ադրբեջանի իշխանությունների կողմից կալանավորված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները։ Այս մասին Ժնևում ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը։

Նա կոչ է արել իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները պատշաճ և արդար դատավարություն ապահովելու համար, ինչպես պահանջվում է մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ։ 

«Պետք է, որ Ռուբեն Վարդանյանի և ցանկացած այլ կալանավորի իրավունքները լիովին հարգվեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին  Հայաստան վերադառնալիս ադրբեջանցի ուժայինները գերեվարել են ու տեղափոխել Բաքու։ Նրան Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ ահաբեկչություն ֆինանսավորում, (ապօրինի զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն, պետական սահմանի ապօրինի հատում։ 

 

Placeholder