Արցախի ինքնավարությունը պիտի պահպանվի. Քաղաքացիները՝ Արցախի Հանրապետության գոյության ավարտի մասին
Քաղաքական
16:49 28/09/2023
Հայաստան

Արցախի ինքնավարությունը պիտի պահպանվի. Քաղաքացիները՝ Արցախի Հանրապետության գոյության ավարտի մասին

Այսօր ստորագրված հրամանագրի համաձայն, հունվարի մեկից կդադարի Արցախի Հանրապետության գոյությունը։ Panorama.am-ը կատարվածի մասին հարցում է անկացրել քաղաքացիների շրջանում։

«Ի՞նչ ասեմ, շատ վատ է, որ էսքան պայքարից, էսքան կորուստներից, էսքան ջահել երեխեքի կորստից հետո էլ չունենք Արցախ»,-ասաց մի կին։

«Արցախի ինքնավարությունը պիտի պահպանվի, թող պայքարեն։ Մեր քաղաքագետները, մեր երկրի առաջին դեմքերը էդ մասին թող մտածեն։ Ամեն քայլի պետք է գնան, որպեսզի գոնե ինքնավարությունը չկորցնեն։ Ափսոս են մեր տանջանքները։ Հետո ուշ կլինի, այ էս պահին հարկավոր է բոլոր ջանքերը գործադրել»,-պատասխանեեց մեկ ուրիշը։ 

Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց՝ ստեղծված իրավիճակում սպասելի քայլ էր։

«Մինչև հիմա շոկի մեջ եմ, ոչինչ չեմ կարող ասել»,-հարցին արձագանքեց մեկ ուրիշը։

«Շատ ցավալի բան է, ես չեմ կարող խոսել»,-ասաց մեկ ուրիշը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder