Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել հարգել Ադրբեջանի իշխանությունների կողմից կալանավորված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները։ Այս մասին Ժնևում ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը։
Նա կոչ է արել իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները պատշաճ և արդար դատավարություն ապահովելու համար, ինչպես պահանջվում է մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ։
«Պետք է, որ Ռուբեն Վարդանյանի և ցանկացած այլ կալանավորի իրավունքները լիովին հարգվեն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադառնալիս ադրբեջանցի ուժայինները գերեվարել են ու տեղափոխել Բաքու։ Նրան Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ ահաբեկչություն ֆինանսավորում, (ապօրինի զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն, պետական սահմանի ապօրինի հատում։