ՄԻՊ աշխատանքային խմբեր՝  Գորիսում, Կոռնիձորում և Վայքում
Իրավունք
10:23 29/09/2023
Հայաստան

ՄԻՊ աշխատանքային խմբեր՝ Գորիսում, Կոռնիձորում և Վայքում

Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբեր են աշխատում Գորիսում, Կոռնիձորում և Վայքում։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հաշվառման կենտրոններում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 116 և (096) 116 100։

Placeholder
ՄԻՊ աշխատանքային խմբեր՝ Գորիսում, Կոռնիձորում և Վայքում