Մեկնարկել է պատանեկան և երիտասարդական սուսերամարտի միջազգային մրցաշար
Սպորտ
19:47 29/09/2023

Մեկնարկել է պատանեկան և երիտասարդական սուսերամարտի միջազգային մրցաշար

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի դահլիճում մեկնարկել է պատանեկան և երիտասարդական միջազգային մրցաշար: Հայտավորված են վեց երկրների (Հայաստան, Իրան, Ուզբեկստան, ՌԴ, Բելառուս, Վրաստան) 120 մարզիկներ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Մարտուղյակների վրա երեկ իրենց հարաբերությունները որոշել են պատանիները: Ճկասուսերակիրների պայքարում երկրորդը ճանաչվել է Հակոբ Մանուկյանը, իսկ Նորայր Մայրյանյանը՝ երրորդը: Խոցասուսերակիր Արտյոմ Խալաթյանը նույնպես դարձավ երրորդ մրցանակակիր:

Այսօր ասպարեզ կելնեն երիտասարդները, իսկ վաղը ՝ տեղի կունենա թիմային մրցավեճը:

Մրցաշարն անցկացվում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախաձեռնությամբ։

Placeholder