45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են
Համացանց
00:20 29/09/2023
Հայաստան

45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են

«SHAMSHYAN.com-ի տեղեկություններով  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով Պ. Հակոբյանը հայտնել է , որ Ս. Խուդյանը «Խաչակիրների» ջոկատի հրամանատարն է»,- գրում է shamshyan.com կայքը։

 

Placeholder