Եվրախորհրդարանը պատրաստվում է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանին դատապարտող բանաձև
Քաղաքական
21:08 28/09/2023
Տարածաշրջան

Եվրախորհրդարանը պատրաստվում է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանին դատապարտող բանաձև

Եվրախորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նախատեսվում է Բաքվին դատապարտող բանաձև ընդունել: «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

«Երեքշաբթի օրը (հոկտեմբերի 3-ին) Եվրախորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակը»,- ասվում է փաստաթղթում։ Հավելվում է, որ խորհրդարանականները պատրաստվում են «դատապարտել Ադրբեջանի չարդարացված հարձակումը»։

Առկա տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանը իրավիճակի քննարկում կանցկացնի ԵՄ խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Իսպանիայի նախագահության ներկայացուցիչների հետ։ Բանաձևի քվեարկությունը սպասվում է հինգշաբթի՝ հոկտեմբերի 5-ին։

Նախկինում Եվրամիությունը Ադրբեջանին պատասխանատու էր համարում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու համար և հայտարարել էր, որ Բաքվի դեմ քայլեր կձեռնարկի, եթե նրանք ճնշվեն:

Placeholder
Եվրախորհրդարանը պատրաստվում է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանին դատապարտող բանաձև