Արցախի Մարտունու քաղաքապետը հուղարկավորվեց «Եռաբլուրում»
Հասարակություն
11:41 29/09/2023
Հայաստան

Արցախի Մարտունու քաղաքապետը հուղարկավորվեց «Եռաբլուրում»

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորվում են սեպտեմբերի 19-20-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված արցախցիները։ Այսօր տեղի ունեցավ նաև Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորությունը։ 

Հուղարկավորությանը ներկա է Հայաստանի Անվտնագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եռաբլուրում է նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, օրերս Արցախից Հայաստան տեղափոխված Սամվել Բաբայանը։

Ազնավուր Սաղյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին։

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

Արցախի փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները հարձակման հետևանքով զոհված զինծառայողների, քաղաքացիական անձանց աճյունները գտնելու համար։ 

Placeholder
Արցախի Մարտունու քաղաքապետը հուղարկավորվեց «Եռաբլուրում»