Վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 437 անձ
Իրավունք
16:57 30/09/2023
ԼՂՀ

Վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 437 անձ

«Ժամը 14:00-ի դրությամբ  ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 437 անձ»,-այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ Հակարի կամուրջը հատել է 21 հազար 62 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 82 հազար 827:

Նա հայտնեց, որ  ժամը 16:00-ի դրությամբ պետության առաջարկած կեցավայրերում է տեղավորվել են 34 607 անձ:

Բղդասարյանը ներկայացրեց ըստ մարզերի տեղաբաշխումը, համաձայն որի Արագածոտնի մարզում օթևն են գտել 187 արցախցի, Արարատում՝ 8194, Արմավիրում՝ 3104, Գեղարքունիքում՝ 3009, Լոռիում՝ 1626, Կոտայքում՝ 9490, Շիրակում՝ 1391,Սյունիքում՝ 2273, Վայոց Ձորում՝ 1740 և Տավուշում՝ 1902:

Placeholder
Վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 437 անձ