Արտակ Բեգլարյան. Արցախում գրեթե հայ չի մնացել
Քաղաքական
12:54 30/09/2023
ԼՂՀ

Արտակ Բեգլարյան. Արցախում գրեթե հայ չի մնացել

Արցախի Հանրապետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Սա իմ ոչ պաշտոնական տեղեկությունն է։

«Արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղևորվել են  Հայաստան։ Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքավոր մարդիկ։ Նրանք եւս պատրաստվում են հեռանալ»,- գրել  է Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Արցախից բռնի տեղահանված 100 հազար 417 մարդ արդեն Հայաստանում է։

 

Placeholder
Արտակ Բեգլարյան. Արցախում գրեթե հայ չի մնացել