Կիպրոսը դիտարկում է Ղարաբաղից փախստականներին ընդունելու հնարավորությունը. Կիպրոսի ԱԳՆ
Քաղաքական
14:17 30/09/2023
ԼՂՀ

Կիպրոսը դիտարկում է Ղարաբաղից փախստականներին ընդունելու հնարավորությունը. Կիպրոսի ԱԳՆ

Կիպրոսի իշխանությունները դիտարկում են Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին երկրում ընդունելու հնարավորությունը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է կղզի պետության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ներքին տեղահանված ղարաբաղցի հայերին, ովքեր հազարներով լքում են իրենց պապենական օջախները։ Այդ թվում դիտարկվում է նաև մեր երկրում ընդունել տեղահանված հայերին, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,-նշվում է Կիպրոսի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: 

Placeholder
Կիպրոսը դիտարկում է Ղարաբաղից փախստականներին ընդունելու հնարավորությունը. Կիպրոսի ԱԳՆ