Հռոմի պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Քաղաքական
16:14 01/10/2023
Տարածաշրջան

Հռոմի պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հույս հայտնելով համաձայնագիր կնքել հումանիտար ճգնաժամը վերջ տալու համար: Լուրը Հայտնում է  «ՌԻԱ նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ այս օրերին ինքը հետևում է «Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ կապված դրամատիկ իրավիճակին»։

«Ես կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության իմ կոչը։ Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները՝ միջազգային հանրության աջակցությամբ, կնպաստեն երկարաժամկետ համաձայնագրի կայացմանը, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին»,- ասել է հովվապետը։

Հիշենք, որ սեպտեմբերի վերջին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն արդեն կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և որոնել խաղաղ լուծումներ՝ ի շահ ժողովրդի։ Նրա խոսքով՝ այս տարածաշրջանում «առանց այն էլ կրիտիկական հումանիտար իրավիճակը էլ ավելի է վատթարացել»։

 

Placeholder