Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դատախազությանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանից հայտնել էին, որ Խաչատրյանը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում) հոդվածներով, իբր հանցագործությունը կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ 3 ամիս ժամկետով։