Իրանի քաղաքացին մահապատժի է դատապարտվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար
Իրավունք
15:38 02/10/2023
Տարածաշրջան

Իրանի քաղաքացին մահապատժի է դատապարտվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած տղամարդը դատապարտվել է մահապատժի: Այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  ադրբեջանական լրատվամիջոցների։ Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ նման որոշում է կայացրել Իրանի Գերագույն դատարանը։

Հունվարի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել է Թեհրանում երկրի դեսպանատան վրա զինված հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության աշխատակիցը, նրա երկու գործընկերները վիրավորվել են։ Ադրբեջանը հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն։ 

Placeholder